Շոգի պատճառով Ճապոնիայում զոհեր կան
ԱշխարհԱռնվազն վեց մարդ է մահացել եւ եւս 7,68 հազար մարդ հոսպիտալացվել է Ճապոնիայում, վերջին մեկ շաբաթում տիրող շոգ եղանակի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ արձանագրված այս տվյալները մոտ 1,8 անգամ գերազանցում են հուլիսի սկզբին արձանագրված տվյալներին: Վերջին երեք շաբաթներին, ընդհանուր առմամբ շոգ եղանակից տուժածների թիվը հասել է 170-ի: Ըստ հաղորդման, տուժածների գրեթե կեսը` 49,5%-ը եղել են 65 եւ ավելի բարձր տարիքի: Սնդիկի սյունը Ճապոնիայում այս շաբաթ էլ կմնա +35-ի շրջանակներում: