«Դու գնա լավ հանգստացի». Պավլիկ Մանուկյանը՝ դատավորին
ԱմենաընթերցվածԱռաջին / Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով ընթացող դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընթերցեց ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանի դիմումը, որի համաձայն՝ փաստաբանն այսօր չի կարողացել ներկա գտնվել այս դատական նիստին՝ մեկ այլ դատական նիստի մասնակցության պատճառաբանությամբ:
Դատավորը հայտարարեց, որ արդեն հինգ դատական նիստ է՝ փաստաբանը չի ներկայանում նիստին, այնուհետև ներկայացրեց Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, որով փաստաբանը պետք է հեռացվի վարույթից պաշտպանյալի համաձայնությամբ և ներգրավվի այլ պաշտպան:
Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում հրաժարվել իր պաշտպանից ու համաձայն է նիստը շարունակել առանց իր փաստաբանի: Գաբրիելյանը ընդունեց ամբաստանյալի հայտարարությունը և շարունակեց ընթերցել փաստաբաններից ստացված դիմումները:
Սեդրակ Նազարյանի ու Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դիմում էր ներկայացրել դատարան՝ տեղեկացնելով, որ մինչև օգոստոսի 8-ը արձակուրդում է, Հայաստանում չի լինելու ու չի կարող մասնակցել նիստերին: Երկու ամբաստանյալներին Լուսինե Սահակյանի բացակայության ժամանակ կպաշտպանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
շարունակությունը՝ կայքում