«Հայերն էս ի՞նչ են անում»
Քաղաքականություն«Դա ոչ թե հայկական պատվիրակության, այլ հայկական դիվանագիտության ձախողումն էր»,- 168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հուլիսի 9-16-ը Մինսկում ԵԱՀԿ ԽՎ 26-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը պաշտպանեց Ռուսաստանին՝ Արցախի հարցի վերաբերյալ կետերը փոփոխելու փոխարեն, այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
ԵԱՀԿ ԽՎ քվեարկության դրված փաստաթղթում Ռուսաստանին կոչ էր արվում չեղարկել Ղրիմը բռնակցելու որոշումը և դուրս հանել օկուպացիոն ուժերը թերակղզուց: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել ԵԱՀԿ ԽՎ՝ 91, դեմ՝ 15 անդամ: Դեմ քվեարկողների թվում են եղել ԵԱՀԿ ԽՎ հայ և ռուս անդամներ, ինչպես նաև՝ բելառուսցի երկու պատգամավոր:
Ընդունված հռչակագրում երկու կետ կա Արցախի հակամարտության վերաբերյալ. 11-րդ և 45-րդ կետերը։ 11-րդ կետում հավասարության նշան է դրվում Արցախի հակամարտության և Դոնբասի միջև՝ արցախյան հակամարտությանը տալով ուկրաինական կոնտեքստ, իսկ 45-րդ կետում խոր ափսոսանք է հայտնվում Արցախի հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ, և կոչ է արվում կողմերին՝ անհապաղ առարկայական բանակցությունների մեջ մտնել և շուտափույթ հակամարտության լուծում գտնել։ Նաև համանախագահներին կոչ է արվում ակտիվացնել այդ ուղղությամբ իրենց ջանքերը:
շարունակությունը՝ կայքում