Ծանր տեխնիկան մտավ Ֆիրդուսի շուկա (տեսանյութ)
ԱմենաընթերցվածArmtimes.com / Այսօր օրվա երկրորդ կեսից Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները, ամեն դեպքում սկսեցին քանդման աշխատանքներ կատարել Ֆիրդուսի շուկայի տարածքում: Իհարկե, պատճառաբանությունն այլ էր, իբր խողովակաշար անցկացնելու համար փոս են փորում, բայց առավոտյան Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի աշխատակիցներն անթաքույց ասում էին, որ պետք է կրպակներն ապամոնտաժվեն: Շուկայի առեւտրականների բոլոր ջանքերն ապարդյուն անցան, գետինը քանդող տեխնիկան ոստիկանների ուղեկցությամբ անցավ շուկայի մեջտեղի ճանապարհը ծայրից-ծայր:
Առեւտրականներից շատերն էին զայրացած ասում, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրեցին Տարոն Մարգարյանին, սակայն դա էլ չօգնեց իրենց խնդրի լուծմանը, իսկ առեւտրականները խնդրում էին մինչեւ տարեվերջ չքանդել շուկան: