Սերժ Սարգսյանը փակում է Կարապետյանների ճանապարհը
ՔաղաքականությունԼրագիր / Իսկ հնարավո՞ր է ավելի խորը հարաբերություն Արեւմուտքի ուղղությամբ, իսկ ՆԱՏՕ-ում բոլո՞րն էն Հայաստանին սպասում գրկաբաց, Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի եթերում վարող Սաթիկ Սեյրանյանի հարցերին հարցով պատասխանում էր Սերժ Սարգսյանը:
Իսկ դա ա՞յն Սերժ Սարգսյանն էր, որը մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը Հայաստանը տանում էր Եվրաասոցացման համաձայնագրի ստորագրման ու Եվրամիության հետ ինտեգրացիայի զգալիորեն ավելի մեծ ծավալի, քան կա այժմ:
Այդ հարցը կարեւոր է, որովհետեւ, եթե գործ ունենք նույն Սերժ Սարգսյանի հետ, ապա առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ Սերժ Սարգսյանը Եվրաասոցացման համաձայնագրի շուրջ բանակցության գնալիս, այն ավարտելիս եւ ստորագրելուն նախապատրաստվելիս չգիտե՞ր, որ դա հնարավոր չէ: Ու՞ր էր գնում: Թե՞ նա իմացավ այդ մասին հենց այդ փորձից: Միթե՞ Սերժ Սարգսյանը մոտ չորս տարի շարունակ բանակցում էր Եվրամիության հետ բանից անտեղյակ, չկասկածելով անգամ, որ ավելին հնարավոր չէ: Չէ՞ որ 2013-ի ամռանը Եվրաասոցացման գործընթացի բարեհաջող թվացող ավարտին «ավելին ավելիի» դիմաց սկզբունքն առաջարկող եվրոպացիներին Հայաստանի իշխանությունը, Սերժ Սարգսյանը չէր ասում, թե ի՞նչ ավելի՝ ավելին հնարավոր չէ:
շարունակությունը՝ կայքում