Ի՞նչը կարող է տապալել Սերժ Սարգսյանի ծրագիրը
ՔաղաքականությունԱռաջին / Ընդդիմությունն իրավունք չունի խառնվելու Սերժ Սարգսյան-Կարապետյան ներհամակարգային դիմակայությանը, որովհետև նրանցից ով էլ հաջորդ տարի զբաղեցնի վարչապետի պաշտոնը՝ քրեաօլիգարխիկ համակարգը վերարտադրվում է, ընդ որում՝ Կարեն Կարապետյանի պարագայում ստանալով «արհեստական շնչառություն»: Այսօրվա ստատուս քվոյի պարագայում, որը հետևանք է խորհրդարանական ընտրությունների՝ անկախ դրանց որակից, այլ լուծում լինել չի կարող:
Այսօրվա ստատուս քվոն, մեծ հաշվով, կարող է փոխվել երկու գործոնի ազդեցությամբ՝ Ղարաբաղյան խնդրի և ռուսական գործոնի:
ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում մինչև 2018-ն արմատական փոփոխություններ չեն նշմարվում: Սարգսյան-Ալիև հանդիպման սպասումը կոնսերվացնելու է վիճակը, և հազիվ թե մինչև երկու ղեկավարների գագաթնաժողովը միջնորդները հանդես գան կարգավորման որևէ պլանով, կամ Ադրբեջանը դիմի լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Պահպանվելու է այսօրվա վիճակը՝ մերթընդմերթ կրկնվող լոկալ լարվածությամբ:
Հայաստանի ներքաղաքական այսօրվա ստատուս քվոյի փոփոխության շահառուներն ընդդիմությունն ու հասարակությունն են, ու սա՝ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը, մեծ հաշվով, ճանաչել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, իսկ հասարակությունն ապրիլի 2-ին գործարքի է գնացել իշխանության հետ:
շարունակությունը՝ կայքում