Լրագրողների նկատմամբ եղել է կազմակերպված բռնություն (տեսանյութ)
ՀասարակությունԼրագիր / Նախորդ տարվա հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ կիրառված աննախադեպ բռնություններից մեկ տարի անց այս գործով էական պատիժներ չկան: Մեկ տարվա ընթացքում ընդամենը 9 անձի է մեղադրանք առաջադրվել, իսկ տուժած լրագրողների ու օպերատորների պաշտոնական թիվը 21-ն է:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջերս հարցում են ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, ստացած տեղեկությունների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում ընդամենը 9 մարդու է մեղադրանք առաջադրվել: Այդ թվում՝ այս տարվա առաջին կիսամյակում ընդամենը մեկ անձի նկատմամբ է մեղադրանք առաջադրվել:
«Մենք համարում ենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից գործադրված քայլերը համարժեք չեն այդ բռնությունների ծավալին: Հասկանալի է, որ այդ 9 մեղադրյալն այս դեպքում շատ քիչ է, մանավանդ, որ մենք տեսանյութերում տեսել ենք, որ տասնյակ ոստիկաններ ու քաղաքացիական հագուստով անձինք այդ գործողություններն իրականացնում էին», ասաց նա:
մանրամասն՝ կայքում