Entertrain-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մոդել և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Սառա Ջին Անդերվուդին, ով սկսել է ճամփորդել ԱՄՆ-ում, այնուհետև աշխարհի տարբեր վայրերում և զուգահեռ Instagram-ում տեղադրել բնության ֆոնին արված սադրիչ լուսանկարներ:
Նրա նկարահանումներին մասնակից անձանցից ոմանք դժգոհություն են հայտնում, քանի որ աղջիկը լուսանկարվում է ներքնազգեստով, լողազգեստով կամ ընդհանրապես մերկ: Բացի դրանից, օրինակ, Յելոուսթոնում կան վայրեր, որոնք զբոսաշրջության համար վտանգավոր են, հատկապես տաք և թթու աղբյուրները. Սառան լուսանկարվում է այդ աղբյուրներին շատ մոտ: Թեպետ նրան պաշտոնապես չեն մեղադրում նման վտանգավոր վայրեր այցելելու համար, սակայն իշխանությունները զգուշացնում են, որ նախ և առաջ մտածել պետք է սեփական անվտանգության, ոչ թե ստացված լուսանկարի համար:















