Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին թողեց մենակ
ՔաղաքականությունԼրագիր / ԵՏՄ տնտեսական հանձնաժողովը դիմել է Ռուսաստանին, որպեսզի վարորդական իրավունքների հարցում բացառություն արվի ԵՏՄ անդամ երկրների համար: Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը կընդառաջի: Դա փաստացի պետք է միայն Հայաստանին, որովհետեւ ԵՏՄ մյուս անդամ երկրները այսպես ասած արտոնություն ստացել են ռուսերենի պետական կարգավիճակի շնորհիվ, որ առկա է նրանց մոտ: Հայաստանում այդ կարգավիճակը չկա, ինչը նաեւ հանգեցրել էր Վոլոդինի աղմկահարույց արտահայտությանը:
Վարորդական իրավունքների հետ կապված ամբողջ պատմության մեջ ուշագրավ է մի բան՝ Կարեն Կարապետյանի բացակայությունը: Եթե Կարապետյանը լիներ օրինակ պաշտպանության նախարար, կամ բնապահպանության, ապա վարորդական իրավունքների հարցում նրա չլինելը, մինչ այժմ շոշափելի չարտահայտվելը չէր լինի որոշակիորեն տարօրինակ: Բայց նա վարչապետն է, տնտեսական վիճակի, տնտեսական քաղաքականության համար պատասխանատուն: ԱԺ նախագահ Բաբլոյանը Մոսկվա կատարած այցի ընթացքում բարձրաձայնում է վարորդական իրավունքների խնդիրն ու իբրեւ թե պայմանավորվում աշխատել լուծման ուղղությամբ, իսկ տնտեսական վիճակի համար պատասխանատու վարչապետը մինչ այժմ չի խոսել այդ մասին, չի ասել, որ ջանք կգործադրի, որպեսզի Ռուսաստանում լուծվի Հայաստանի քաղաքացիների համար տնտեսական խննդիր առաջացրած այդ հարցը, որը տնտեսական խնդիր առաջացնում է նաեւ Հայաստանի համար:
շարունակությունը՝ կայքում