Մոսկվան անցնում է պատմական մանիպուլյացիաների
ՔաղաքականությունԱռաջին / Լևոն Տեր-Պետրոսյանը Ելցինից մրցանակ է ուզել Արցախի պատերազմում հաղթանակի շնորհիվ Ադրբեջանն ԱՊՀ կազմ վերադարձնելու համար՝ Երևանում պատմություն է հիշեցրել ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Միհրանյանը եկել է Երևան, ասուլիս է տալիս, խոսում Ղարաբաղյան կարգավորման մասին և պատմություն հիշեցնում:
Ըստ երևույթին առաջացել են ինչ-ինչ անհրաժեշտություններ կա՛մ նրա համար, կա՛մ նրա գործուղումը կազմակերպողների: Բոլոր դեպքերում Ադրբեջանին ԱՊՀ վերադարձնելու հիշեցումն իսկապես հետաքրքրական է: Պատմական իրադարձությունների վերլուծությունը մի կողմից՝ անշնորհակալ, իսկ մյուս կողմից՝ որոշակիորեն անհամեստ գործ է՝ հաշվի առնելով այն, որ հետին թվով, իհարկե, միշտ էլ հեշտ է խելացի ձևանալ: Եվ առավել ևս, երբ այդ օրերի իրադարձությունների կենդանի վկաները այսօր կան, ապրում են, որոնք գիտեն ամենանուրբ մանրամասներ: Այդ պարագայում անկասկած բավական հավակնոտ է ներկայումս դատողություններ անել անցյալի պատմությունների հիման վրա, քանի որ իրականություններն ու խնդիրները բոլորովին տարբեր են:
Մինչդեռ քաղաքագետ Միհրանյանը փորձում է հենց դա էլ անել՝ ասելով, որ Ռուսաստանը ձգտում է Ադրբեջանը պահել եվրասիական տիրույթում, և անցյալի պատմությունը հիշելով՝ Միհրանյանն ըստ երևույթին ակնարկում է, որ Հայաստանի համար իրականում դա վատ չէ, երբ Ադրբեջանը պահվում է Ռուսաստանի տիրույթում, քանի որ դա գործնականում արտացոլվում է ռազմական հաղթանակներով:
շարունակությունը կայքում