Իսկ եթե մի օր Պուտինն ասի․․․
ՔաղաքականությունԼրագիր / Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ծիծաղելի է համարում ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի առաջարկը ռուսերենի կապակցությամբ, որ Վոլոդինն արել էր Հայաստանի ԱԺ նախագահ Բաբլոյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Մանուկյանի խոսքով, ծիծաղելի է, երբ «մի երկիր» արհեստականորեն փորձում է «պարտադրել» իր լեզուն:
Մանուկյանն անկասկած իրավացի է՝ 21-րդ դարում դա առավել եւս ծիծաղելի է: Բայց այստեղ կա ուշադրության արժանի երկու հանգամանք, կամ երկու բառ, ինչը հարաբերական է դարձնում ծիծաղելիի հանգամանքը: «Մի երկիր» եւ «պարտադրել»: Եթե խոսքը «պարտադրելու» փորձի մասին է, եւ ոչ թե Վոլոդինի ընդամենը չմտածված մի արտահայտության, ապա «մի երկիրը» իրավիճակը դարձնում է խնդրահարույց, որովհետեւ այդ «մի երկիրը» Ռուսաստանն է:
Ստացվում է, որ Ռուսաստանն ուզում է պարտադրել: Եվ եթե դա այդպես է, ապա դա արդեն ամենեւին ծիծաղելի չէ: Թեկուզ այն պարզ պատճառով, որ ընդհուպ հանրապետության Առաջին դեմքի հեռուստահարցազրույցի մակարդակում կարող է բավականին բաց տեքստով կամ առնվազն թափանցիկ տողատակով ակնարկվել, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ բարկացնել Ռուսաստանին, որովհետեւ այդ դեպքում կան մեծ ռիսկեր՝ ընդհուպ անվտանգության սպառնալիք, Արցախ եւ այլն:
շարունակությունը՝ կայքում