Հայերեն

Աշխարհահռչակ մոդել Նատալյա Վոդյանովան պաշտոն է ստացել հայկական ընկերությունում

Life

Առաջին / Սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովան իր նոր պաշտոնում կոգեշնչի աշխարհի ամենամեծ թվային ու ստեղծարար համայնքին:

PicsArt ֆոտոխմբագրման առաջատար հավելվածն ու ստեղծարար սոցիալական ցանցն այսօր հայտարարել է սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովայի PicsArt-ի թիմին միանալու մասին։ Որպես Նվաճումների տնօրեն՝ Նատալյան ստեղծարար միջոցներով զարգացման նոր հնարավորություններ կառաջարկի եւ կոգեշնչի PicsArt համայնքին։ Նատալյա Վոդյանովան ընդգրկվել է նաև PicsArt-ի խորհրդատվական խորհրդի կազմում։

«Ուրախ ենք ողջունել տաղանդավոր և օրինակելի Նատալյային մեր ընտանիքում», նշում է PicsArt ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: «Նատալյան տարիներ շարունակ ոգեշնչում է աշխարհին իր նորաձևության և սոցիալական գործունեությամբ: Նա նորաձևության և բարեգործության ասպարեզում տարիների իր հարուստ փորձը կհամադրի PicsArt-ի ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող համայնքի ստեղծարարության հետ»:

Նատալյա Վոդյանովայի նոր դերը նրա սոցիալական ակտիվության տրամաբանական շարունակությունն է, որը համընկնում է PicsArt-ի առաքելության հետ՝ ստեղծել իմաստալից ու միաժամանակ գեղեցիկ նկարներ։ Ավելին, Վոդյանովան ստեղծագործականությունը դիտարկում է որպես հզոր ու համախմբող գործիք, որը կոչված է ուրախ և գրավիչ ձևով մարդկանց միավորել սոցիալական խնդիրների շուրջ: Նատալյան հիմնադրել է Elbi բարեգործական թվային հարթակը, որը բարեգործական միջոցներ ներգրավելու առաքելություն ունի եւ միաժամանակ խրախուսում է օգտատերերի ստեղծարար ակտիվությունը բարեգործական միջոցառումներում։

«Ես ոգևորված եմ լինել այն համայնքի մասնիկը, որտեղ միլիոնավոր մարդիկ համախմբված են համատեղ ստեղծագործելու ու նկարներով կիսվելու գաղափարի շուրջ։ PicsArt-ի օգտատերերը համատեղ օրական ստեղծում են միլիոնավոր նկարներ, որն ավելի գնահատելի է, քան սոցիալական ցանցերում զուտ նկարներ թերթելն ու հավանելը։ Այստեղ ես հստակ տեսնում եմ հանրության ուշադրությունը կարեւոր սոցիալական խնդիրների շուրջ համախմբելու հնարավորությունը», նշել է Նատալյա Վոդյանովան: «Ես միանում եմ PicsArt-ին, քանի որ հավատում եմ, որ մարդիկ առավել ստեղծարար են, երբ ունեն ինքնաարտահայտման ազատություն ու կարեւոր առաքելություն, որի համար էլ ստեղծագործում են», ավելացրել է Վոդյանովան։

Նշենք նաեւ, որ Նատալյան մասնակցել է PicsArt-ի #TreeOfLife կրծքով կերակրման խրախուսական նախաձեռնությանը, որը շատ արագ տարածվել էր ու մեծ աղմուկ ստեղծել համացանցում։ Նատալյան և տասնյակ հազար այլ մայրեր կրծքով կերակրման նկարները վերածեցին արվեստի գործերի ու տարածեցին համացանում:

Այսօրվանից սկսած կարող եք միանալ եւ հետեւել Նատալյայի PicsArt-ի էջին՝ picsart.com/natasupernova, որի միջոցով Վոդյանովան պատրաստվում է իր երկրպագուների ու PicsArt համայնքի համար պարբերաբար ստեղծարարական ֆլեշ-մոբեր եւ մրցույթներ կազմակերպել: Այժմ Նատալյան առաջարկում է օգտվել PicsArt-ի իր էջում գտնվող ոգեշնչող սթիկերներից, որոնք անվճար հասանելի են օգտագործման ու վերախմբագրման համար։

PicsArt-ի մասին

PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու և համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված եւ սոցիալական ցանց է։ Հավելվածն արդեն ունի 400 միլիոնից ավել ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: PicsArt-ը միակ անվճար ֆոտոխմբագրման համար նախատեսված հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆֆեկտներով: Ավելին, PicsArt-ի տաս միլիոնից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարների, ներառյալ մեկ միլիոնից ավել ազատ օգտագործման սթիքերների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի կողմից ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը:

PicsArt-ը հասանելի է 20 լեզուներով ամբողջ աշխարհում: Այն անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: Ներբեռնեք հավելվածը կամ մանրամասների համար այցելեք www.picsart.com կայք։

Նատալյա Վոդյանովայի մասին

Նատալյա Վոդյանովան՝ հայտնի նաև «Սուպերնովա» կեղծանունով, վերջին 15 տարիների նորաձեւության աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից է։ Վոդյանովան մասնակցել է հարուրավոր քայլքերի և ամենահայտնի նորաձև բրենդների՝ H&M, Prada, Calvin Klein, Louis Vuitton, Chanel, Gucci, David Yurman արշավներին: Նա նաև հայտնի է որպես բարերար ու բարեգործ: Նատալյայի բարեգործական կազմակերպությունը (թարգմանաբար՝ «Մերկ սրտեր»), որը հիմնադրվել է 2004-ին, աշխատում է հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների հետ, ստեղծում հատուկ խաղահրապարակներ եւ զբոսայգիներ: Վոդյանովան նաեւ Elbi բարեգործական հարթակի հիմնադիրն է։ Elbi-ին բարեգործական հարթակի միջոցով յուրաքանչյուրը կարող է բարեգործական գործողություն իրականացնել՝ գումար փոխանցել, ոգեշնչող նամակներ ու նկարներ ուղարկել կարիքավորներին եւ այլն։ Նատալյան նաեւ հանդիսանում է Special Olympics International-ի տնօրեների խորհուրդի անդամ։ Նա նաեւ մասնակցել է մի շարք բարեգործական ու հանրային ծրագրերում, ինչպիսիք են օրինակ՝ Clinton Global Initiative, Global Citizen, First Ladies’ Luncheon, Web Summit, Founders Forum, Millennial Summit եւ One Young World.

 

Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ
Ամենադիտված