Քայլ ձիով եւ շախ Կարեն Կարապետյանին
ՔաղաքականությունԼրագիր / Աշունը ՀՀԿ-ում թեժ է լինելու, դատելով ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սամվել ֆարմանյանի հուլիսի 20-ին արած հայտարարությունից: Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը Հայաստանի ժողովրդագրական վիճակի մասին խոսում է այնպիսի տոներով ու գույներով, որոնք բնորոշ են թերեւս Հայաստանում ամենաարմատական ընդդիմադիր ուժերին: Տարբերությունն ընդամենն այն է, որ այդ ուժերը ժողովրդագրական ներկայիս վիճակի համար մեղադրում են Սերժ Սարգսյանին, իսկ Սամվել Ֆարմանյանը՝ գործնականում բոլորին, այդպիսով փաստորեն հեռացնելով պատասխանատվությունը կուսակցական առաջնորդի վրայից, որի նախագահության շրջանում Հայաստանն ունեցավ արտագաղթի նոր ալիք եւ մի քանի տարում հեռացավ մոտ 300 հազար մարդ:
Սամվել Ֆարմանյանն անկասկած բարձրացնում է չափազանց կարեւոր խնդիր, չափազանց դիպուկ բնորոշմամբ: Ի վերջո, իշխանության, մասնավորապես Սերժ Սարգսյանի պատասխանատվությամբ հանդերձ, պատասխանատվության ընդհանուր չափաբաժինն անկասկած առավել բազմաշերտ եւ բազմազան է եւ խնդիրները էական լուծման հասցնելու համար պատճառները եւ մոտիվները պետք է դիտարկել հնարավորինս լայն եւ խորը ընդգրկումով:
շարունակությունը՝ կայքում