Քոբուլեթիում 5 բալանի փոթորիկ է եղել. հայ զբոսաշրջիկներին դժվարությամբ են ափ դուրս բերել
ԱշխարհԱջարիայի Քոբուլեթի սևծովյան առողջարանային քաղաքի լողափում փրկարարները երկու հայ զբոսաշրջիկի են դուրս բերել ջրից, որոնք հզոր ալիքների պատճառով չէին կարողանում դեպի ափ լողալ:
Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տարածած պաշտոնական հաղորդագրությանը:
Այսօր՝ հուլիսի 20-ին, Սև ծովի ափամերձ շրջաններում 5 բալանի փոթորիկ է գրանցվել: Վրաց ՆԳՆ-ի տվյալներով` օրվա ընթացքում շուրջ 100 մարդու են փրկել:
Նշվում է, որ բոլոր մերձափնյա պահակակետերում կարմիր դրոշներ են տեղադրվել, ինչև նշանակում է, որ ծովում լողալը կտրականապես արգելվում է: