«Արդեն 10 տարի է՝ հանգստի չեմ մեկնում». Կարգին Հայկո
LifeՀԺ / Դերասան Հայկ Մարությանն այս տարի էլ հանգստի չի մեկնելու: Երկար տարիներ աշխատում է առանց արձակուրդի: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ իր գրաֆիկը ծանրաբեռնված է, եւ փորձում է լիցքաթափվել հենց աշխատանքի ժամանակ:
«Ես արդեն մոտ 10 տարի է՝ չեմ հանգստանում, եւ այս տարի էլ չեմ պատրաստվում: Շատ կուզեի գնալ հանգստանալու, սակայն ժամանակ չունեմ, անընդհատ աշխատում եմ: Փորձում եմ հանգստանալ աշխատանքի ժամանակ: Ինչ վերաբերում է երեխաներիս, ապա նրանց հարցով զբաղվում է կինս»,- ասաց նա:
Այն հարցին, թե արդյոք անդադար աշխատելը բացասաբար չի անդրադառնում իր ստեղծագործական գործունեության վրա, Հայկը կատակեց:
«Չգիտեմ, եթե գնամ հանգստանամ, կիմանամ»,- ասաց նա:
Այս շրջանում Հայկ Մարությանը զբաղված է «Սուպեր մամա 2» ֆիլմով: Նկարահանումներն ավարտվել են, սակայն որոշ բաներ դեռ կա նկարահանելու: Նա նշում է, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանավորածի:
շարունակությունը՝ կայքում