«Ճակատամարտին» ընդառաջ
ՔաղաքականությունԱռաջին / Ոստիկանությունը նախօրեին տեղեկություն է տարածել Վոլգոգրադում Հայաստանի և Ռուսաստանի ոստիկանությունների համատեղ կոլեգիայի նիստի մասին, որը վարել են Ռուսաստանի ՆԳ նախարար Կոլոկոլցևը և Հայաստանի ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Տեղեկությունն ըստ էության հետաքրքիր է ոչ թե համատեղ նիստի բովանդակությամբ, այլ Վովա Գասպարյանի այցով ինքնին: Գասպարյանին Վոլգոգրադում ցուցաբերվել է բավականին պատկառելի ընդունելություն, բավականին հագեցած և ներկայացուցչական ծրագրով, ինչպես հնարավոր է դատել տարածված տեսանյութից:
Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է դառնում այն ֆոնին, որ համատեղ կոլեգիայի նիստին ոստիկանապետը Ռուսաստան է մեկնել Երևանում Հայաստանի ոստիկանության կոլեգիայի նիստից հետո, որտեղ արել էր մի շարք ուշագրավ հայտարարություններ՝ ցայտուն քաղաքական ենթատեքստով: Մասնավորաբար, Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ ոստիկանությունը պարտավոր է ավարտել բարեփոխումները մինչեւ 2018 թվականը և ներկայանալ ամբողջապես փոփոխված և փոփոխություններն ավարտած:
շարունակությունը՝ կայքում