Անխել Մարիա Վիլյարին 9 տարվա ազատազրկում է սպառնում
ՍպորտՕրերս ձերբակալված Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարին 9 տարվա ազատազրկում է սպառնում: Բացի այդ պաշտոնյան ստիպված կլինի տուգանք վճարել, որը 3 անգամ կգերազանցի վերջինիս յուրացրած գումարի չափը։ Հիշեցնենք, որ 67-ամյա պաշտոնյան կասկածվում է 2015 թվականին ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կոռուպցիոն սկանդալներում ներգրավված լինելու համար: