Անչափահաս երեխաներն ապրում ու աշխատում են մեծի պես (լուսանկարներ)
ՀասարակությունNewsbook.am / Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի քարուքանդ ճանապարհներին երեխաներն են վազվզում, երբեմն էլ քանդված փողոցներում սայթաքում ու վայր են ընկնում:
Կեսօրվա հատվածը Ծովինարի երեխաների հանգստի ժամն է: Տարվա այս շրջանում այս գյուղի երեխաների աշխատանքը առավոտյան և երեկոյան ժամերին է սկսվում: Այդ ժամանակ նրանք նախիրն են արոտ տանում ու հետ տուն բերում:
Տիկին Աննայի տղան` Աշոտն ու դուստրը` Մարիամը, նրա աջ ձեռքն են: Ամուսնու բացակայության ժամանակ նրան օգնում են գյուղատնտեսական աշխատանքներում: Հիմա էլ բակի արևող հատվածում տան գորգն են լվանում:
«Ես գյուղի սաղ էրեխեքն իրանց տնեցիներին օգնում են: Երեխաները շատ են ստեղ աշխատում` գոմում, հողում: Մեկը չկա, որ չաշխատի: Առավոտը տանում են կովերն արոտ: Դասերն էլ նորմալ չեն հասցնում»,- NewsBook-ի հետ զրույցում պատմեց Ծովինարի 15-ամյա բնակչուհին:
Մարիամը խոստովանում է` իր դասերն էլ են տուժում աշխատանքի պատճառով:
«Մաման գոմում է լինում, ես տան գործերն եմ անում, ամառը բոստանում եմ աշխատում, ժամանակ չի լինում դասերը լավ պարապել»,- ասաց աղջիկը:
Անասնապահությունը գյուղի դեռահասների ուսերին է ծանրացած: 14-ամյա Հարությունն ու Տիգրանն ամեն առավոտ ժամը 06:00-ին 3-4 կիլոմետր ճանապարհ են հաղթահարում կովերին արոտ հասցնելու համար, նույնքան ճանապարհ էլ երեկոյան են ացնում անասուններին գոմ հասցնելու համար:
շարունակությունը՝ կայքում