ԱՄՆ կհամեմատի Սարգսյանի խորհրդարանն ու Կարապետյանի կառավարությունը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ ․ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հուլիսի 21-ին երկու ուշագրավ հանդիպում է ունեցել խորհրդարանում: Նա հանդիպել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ: Կարծես թե չկա ուշագրավ ոչինչ, քանի որ այդօրինակ արարողակարգային հանդիպումներ տարբեր դեսպաններ ու պաշտոնյաներ ունենում են բազմաթիվ անգամներ:
Ուշագրավը այն է, որ նախօրեին էլ ԱՄՆ դեսպանը հանդիպել էր Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, որն ի դեպ հենց նոր էր վերադարձել Ռուսաստանից, որտեղ նրան ցուցաբերվեց բավական տհաճ ընդունելություն Վոլոդինի հայտնի հայտարարւթյան տեսքով:
Ի դեպ ուշագրավ է նաեւ, որ Արփինե Հովհաննիսյանը նախօրեին ներկա էր Բաբլոյան-Միլզ հանդիպմանը, ինչպես երեւում էր լուսանկարներից: Բայց այսօր արդեն դեսպանը նրա հետ ունեցել է առանձին հանդիպում, ընդ որում բարձր գնահահատելով հայ-ամերիկյան հարաբերության խորացման մեջ նրա անձնական ներդրումը:
Այսինքն, դեսպանն ընդգծում է անձնական գործոնը: Գրեթե այդօրինակ ընդգծում նա արել էր նաեւ Արմեն Աշոտյանի հետ հանդիպմանը, հույս հայտնելով, որ նրա հմուտ կառավարման ներքո կշարունակեն արդյունավետ աշխատանքը այդ հանձնաժողովի հետ:
շարունակությունը՝ կայքում