Իշխանությունը դրդում է ճարահատյալ քայլերի. ընդդիմությունը կարող է դիմել դաժան մեթոդների
Քաղաքականություն«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը:

– Պարոն Առաքելյան, մեկ տարի առաջ «Սասնա ծռերի» կողմից տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը, որն ավարտվեց տղաների՝ զենքերը վայր դնելով: Առհասարակ ի՞նչ փոխեց տեղի ունեցածը, արդյոք ինչ–որ փոփոխություն այդ քայլը մտցրե՞ց:
– Չեմ նկատում քաղաքական լուրջ փոփոխություններ: Կարող եմ միայն խոսել հետևանքների մասին: Իմ կարծիքով՝ հետաձգվեց ղարաբաղյան շրջանների հանձնման գործընթացը, բայց դա չի նշանակում, որ այն չի շարունակվի: Իսկ լուրջ քաղաքական փոփոխություններ չեմ դիտարկում։ Ավելի շուտ՝ տեսնում եմ բացասական փոփոխություններ։ Խոսքս ընդդիմության նկատմամբ իշխանությունների էլ ավելի մեծ ճնշման գործադրման մասին է։ Մի դրական հետևանք էլ ունեցան այդ դեպքերը. մեր գիտակցության մեջ մտավ այն գաղափարը, որ, այնուամենայնիվ, հայ ազգն ունի անձնավորություններ, որոնք պատրաստ էին ու հիմա էլ պատրաստ են իրենց կյանքը նվիրել հայրենիքի ապագային։ Այն ճարահատյալ քայլը, որ արեցին «Սասնա ծռերը», ուզում եմ ընդգծել՝ դա ահաբեկչություն չէր ոչ մի դեպքում։ Փորձում են հիմա այդպես ներկայացնել պետական լրատվամիջոցները, բայց դա իրականում ըմբոստություն էր ի պատասխան նրա, որ քաղաքակիրթ մեթոդները փաստորեն ընդդիմության մոտ սպառվել են։ Իսկ «Սասնա ծռերի» անդամներից շատերը հենց ռեալ ընդդիմության ներկայացուցիչներ էին։ Մնացած ընդդիմադիրները, բացառությամբ մի քանիսի, որ կան հիմա Հայաստանում, իրականում կառավարելի, այսպես ասած՝ համակարգային ընդդիմություն են: Միակ ընդդիմությունը, որ չէր կառավարվում, այդ տղաներն էին՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, որոնք չէին ուզում որևէ համաձայնության գալ գործող իշխանությունների հետ։
շարունակությունը՝ կայքում