Ինչպիսին է անվճար համակարգ ընդունվածների սեռային համամասնությունը. թվեր
Հասարակություն«ՀԺ» / Շրջանառվող տեղեկություների համաձայն, այս տարի պետական բուհերում հատկացված տարկետման իրավունքով անվճար տեղերը հիմնականում զբաղեցրել են տղաները: Խոսվում է, որ դրա հեռահար նպատակը մեկը պետք է լինի` գոնե միառժամանակ խուսափել պարտադիր ժամկետային զինծառայությունից:
Մի շարք բուհեր ուղղված մեր հարցումները, սակայն, ցույց տվեցին, որ ամեն դեպքում վիճակագրությունը չի վկայում նման երեւույթի ցայտուն դրսեւորման մասին, որոշ բուհերում անգամ հակառակ պատկերն է: Իսկ, օրինակ, Երեւանի պետական համալսարանում այդ առումով առկա պատկերը մնաց անհայտ:
Մայր բուհից միայն ասացին, որ բակալավրիական կրթական ծրագրով անվճար ուսուցման համակարգում 52 մասնագիտությունների գծով ընդունվել է 420 դիմորդ: Թե նրանցից քանիսն է տղա եւ քանիսը՝ աղջիկ, չմանրամասնեցին: Պատճառաբանեցին, որ այդպիսի վիճակագրություն չունեն:
շարունակությունը՝ կայքում