«Ամենաշատը թոռնիկս էր սպասում»․ Հրաչյայի ընտանիքը անհամբեր սպասում էր նրա վերադարձին
ՀասարակությունՀրապարակ / Հուլիսի 20-ի գիշերը Մոսկվայից Երեւան են տեղափոխել Հրաչյա Հարությունյանին։
2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի մեքենան բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանը դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:
Անհամբեր սպասում էին Հայաստան վերադարձին
Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը, պատրաստվում է նամակով դիմել նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս ներում շնորհի փեսային։ Երկուշաբթի օրն էլ դիմում են հանձնելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ին, որպեսզի կարողանան տեսակցել, քանի որ երեկ գիշեր այնպես ծածուկ են օդանավակայնից «փախցրել» Հրաչյային, որ սպասասրահում սպասող հարազատները անգամ հեռվից չեն կարողացել տեսնել: «Օդանավից իջեցնելուց հետո Հրաչյային անմիջապես նստեցրել են մեքենան ու տարել «Նուբարաշեն»: Ժամը 1-ի կողմերն էր, գնացինք օդանավակայան, ընենց թաքուն տարան, որ չտեսնենք»,- ասում է Վիկտոր Մարտիրոսյանը:
Ընտանիքը դեռ փաստաբան չունի, որը կպաշտպանի Հրաչյա Հարությունյանի շահերը, սպասելու են նախագահի պատասխանին, գուցե ներում շնորհի. «Տեսնենք նախագահը ինչ է պատասխանում, նոր կիմանանք ինչ ենք անում։ Ես այսօր արդարադատության նախարարություն եմ զանգել, ասել եմ՝ ի՞նչ ա լինելու, ասեցին՝ դա մեր իրավասության տակ չի, մենակ Հայաստանի Հանրապետության նախագահը կարող է ազատել»։
շարունակությունը՝ կայքում