Սկիզբ ու վերջ. հայ-ռուսական սկանդալ և հայ-ամերիկյան գրկախառնություն
ՔաղաքականությունԱռաջին / Անցնող շաբաթը Հայաստանում թերևս վստահաբար հնարավոր է որակել հայ-ամերիկյան, ընդ որում դա ուշագրավ է նրանով, որ շաբաթը սկսվեց հայ-ռուսական սկանդալի ֆոնին: Շաբաթվա մեկնարկին եղավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պատվիրակության այցը Մոսկվա և հանդիպումը ՌԴ Պետդումայի ղեկավարության հետ: Առաջին իսկ հանդիպումը ավարտվեց աղմկոտ պատմությամբ: Վոլոդինը հայտարարեց, որ եթե հայկական կողմն ուզում է կարգավորել վարորդական իրավունքների խնդիրները, ապա պարզ լուծումը Հայաստանում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալն է: Այդ հայտարարությունն առաջացրեց մեծ աղմուկ՝ միևնույն ժամանակ ցույց տալով, որ Ռուսաստանը ամենևին չի հրաժարվել Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ ապահովելու իր մտադրությունից, որ հնչեցնել սկսել է դեռևս 5-6 տարի առաջ:
Շաբաթվա հայ-ռուսական աղմկոտ մեկնարկի ֆոնին առավել ևս հետաքրքիր է ստացվում հայ-ամերիկյան եզրափակումը, ընդ որում բավական լայն եզրափակումը: Ռուսաստանից վերադարձից անմիջապես հետո Հայաստանի ԱԺ նախագահ Բաբլոյանը հյուրընկալեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին՝ խոսելով երկկողմ հարաբերության, խորհրդարանական գործակցության խորացման անհրաժեշտության մասին: Ինչո՞վ է առանձնահատուկ հենց խորհրդարանական գործակցության խորացման մասին այդ մատնանշումը: Նրանով, որ ԱՄՆ խորհրդարանը Կոնգրեսն է՝ մի հաստատություն, որտեղ Ռուսաստանի հանդեպ տրամադրությունները բավականին կոշտ են թե՛ դեմոկրատական փոքրամասնության, թե՛ հանրապետական մեծամասնության մոտ:
շարունակությունը՝ կայքում