Ապրիլին դա չպետք է լիներ, բայց եղավ. Սերժ Սարգսյանն անգամ հարցրեց
ՔաղաքականությունԼրագիր / «Մեկ ռեպլիկ Վրաստանի տուրիստների պահով: Կարծում եմ` վրացի մեր հարևանները կնախընտրեին մի քանի անգամ քիչ տուրիստ ունենային, բայց տարածքային կորուստ չկրեին», Lragir.am-ի հետ հարցազրույցում ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ակնարկելով Վրաստանի Եվրաասոցացման, Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու գինը:
Հայաստանում տարիներ շարունակ հետեւողականորեն ներդրվում է միտքը, թե տարածքային կորուստը այն ծանր գինն է, որ պետությունը վճարում է Ռուսաստանի ազդեցության գոտուց, Ռուսաստանի թելադրանքից դուրս գալու եւ արագ զարգացող աշխարհի արդիական համակարգին ինտեգրվելու համար:
Վրաստանի դեպքում, օրինակ, բերվում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորուստը, մատնացույց անելով, որ Հայաստանի պարագայում էլ նույնը կլիներ Արցախի հետ:
Այդ պնդումները չեն մանրամասնվում, չեն ենթարկվում փոքր ինչ հանգամանալի դիտարկման: Արդյո՞ք այն պատճառով, որ այդ դեպքում կարող է պարզվել, որ իրականությունը մեղմ ասած մի փոքր այլ է, իսկ բերվող փաստարկը՝ ավելի շատ պարունակում է հանրային կարծիքի մանիպուլյացիայի ռիսկ, քան իրավիճակի ռացիոնալ գնահատում:
Օրինակ, ի՞նչ էր անելու Ռուսաստանը Հայաստանի հետ Վրաստանի օրինակով: Գրավելու՞ էր Արցախը, ինչպես Հարավային Օսիան ու Աբխազիան է գրավել: Ինչպե՞ս էր գրավելու: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում հասկանալի է՝ կա ընդհանուր սահման, որն էլ Մոսկվան անցել է ու վերցրել այդ տարածքները: Ընդ որում, այստեղ հարկ է արձանագրել կարեւոր պարագաներից մեկը՝ դա տեղի է ունեցել ԽՍՀՄ փլուզումից հետո եւ երբ տասնամյակ անց Վրաստանը դուրս էր գալիս ՌԴ ազդեցությունից, այդ տարածքները արդեն տասնամյակ է, ինչ կորսված էին:
շարունակությունը՝ կայքում