ՀՀԿ-ն փորձում է Սարգսյանի ապագայի հարցում «պայմանավորվել» Մոսկվայի հետ
ՔաղաքականությունԼրագիր / ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն ինչպես ասում են «խառնեց մեղվի բույնը»: Նա առաջարկեց նախաձեռնել ԵՏՄ անդամակցությունը չեղարկելու գործընթաց, քանի որ այդ միությունը չի բերել ոչ մի օգուտ, բայց կապել է մեր ձեռքերը:
Մարուքյանի հայտարարությունը միարժեք չի ընկալվել նույնիսկ նրա խմբակցությունում: Օրինակ, նրան աջակցել է Արամ Սարգսյանը, բայց չի արտահայտվել Նիկոլ Փաշինյանը:
Փոխարենը դա չպայթած ռումբի էֆեկտ է թողել իշխանության մոտ: ՀՀԿ ֆունկցիոներները կարծես թե առիթի էին սպասում, որպեսզի, մի կողմից արդիականանա թեման եւ արտահայտեն այն, ինչ ուզում էին ասել Ռուսաստանին, մյուս կողմից՝ որպեսզի Մոսկվային հայտնեն իրենց անձնական հավատարմությունը, եթե...
Այսպես, թե այնպես, ԵԱՏՄ-ից դուրս գալու թեման դադարել է լինել մարգինալ եւ դարձել է միանգամայն ընդունելի հանրային դիսկուրս, որը քննարկվում է ինչպես միանգամայն իրատեսական նախաձեռնություն: ՀՀԿ-ն ակտիվորեն ներկայացնում է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ դրական ու բացասական կողմերը, կարծես ակնարկելով Ռուսաստանին, որ կան մինուսներ, եւ եթե Մոսկվան վարվի Հայաստանի (կամ Սերժ Սարգսյանի) հանդեպ վատ, ապա Հայաստանի հանրությունը հոգեբանորեն պատրաստ է սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց:
շարունակությունը՝ կայքում