Թուրքիայի լողափերից մեկում բռնաբարել են դեռահաս զբոսաշրջիկների
ԱշխարհԲրիտանուհի դեռահաս զբոսաշրջիկները բռնաբարության զոհ են դարձել Թուրքիայի Ալանյա քաղաքում հանգստանալու ժամանակ: Daily Mail-ի փոխանցմամբ՝ երիտասարդների խումբն առաջին անգամ է ինքնուրույն դուրս եկել երկրի սահմաններից դուրս, սակայն արդեն 3-րդ օրը նրանց ուրախությունը մթագնել է: Խմբի աղջիկներից մեկին բռնաբարել է հյուրանոցի աշխատակիցը, մյուսին բռնաբարել են հենց լողափին:
Երբ երիտասարդ զբոսաշրջիկները դիմել են հյուրանոցի անձնակազմին օգնության և ոստիկանություն դիմելու խնդրանքով, վերջիններս ցինիկաբար ծիծաղել են ու ասել, որ աղջիկներն իրենք են մեղավոր, խմում են ու խմբակային սեռական հաճույքներ որոնում:
Աղջիկներին հրաժարվել է օգնել նաև թուրքական ոստիկանությունը: Այժմ ճակատագրի քմահաճույքին թողնված աղջիկները մտադիր են դիմել Թուրքիայում Բրիտանիայի դեսպանատուն, որպեսզի մեղավորները գտնվեն ու պատժվեն: