ՀՀԿ խոսնակը հայտարարեց Սերժ Սարգսյանի ձախողման մասին
ՔաղաքականությունLragir.am-ին տված հարցազրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության մասին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը:
«Նախ ԵԱՏՄ-ն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական միություն է, ուստի ԵԱՏՄ-ում կարևորը տնտեսական բաղադրիչն է: Երկրորդ՝ Հայաստանը սեպտեմբերի 3-ի որոշումով ԵՄ-ի հետ ասոցացումից չէր հրաժարվել, ավելին՝ ԵԱՏՄ չմտնելու նախապայման էլ չի եղել: Երրորդ` ԵԱՏՄ-ի անդամ դառնալը մեզ հնարավորություն տվեց ոչ թե սահմանին թանկ գազ գնել, այլ էժան, որը դրական ազդեց մեզ վրա: Չորրորդ` հայկական գյուղատնտեսական ապրանքները հիմնականում արտահանվում են ԵԱՏՄ երկրներ: Եվ հինգերորդ` ՀՀ տնտեսությունն անհամեմատ ավելի կապված է ԵԱՏՄ անդամ տնտեսության հետ, և մեր ապրանքները մրցունակ են նախ և առաջ ԵԱՏՄ շուկայում:
Թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ ԵԱՏՄ-ն չունեն այլընտրանք: Ես մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ մենք ՀԱՊԿ էլ, ԵԱՏՄ էլ, Ռուսաստանի հետ էլ դաշնակցային հարաբերություններն էլ իրականացնում ենք ոչ թե ռուսին, բելառուսին, ղազախին կամ ղրղզին դուր գալու համար, այլ սպասարկելով մեր պետական շահը: Առանց պաթոսի և ավելորդ զգացմունքների՝ թող չոր հաշվարկներ դնեն: Եթե մենք նեղացանք, ասացինք՝ դե որ դուք Ադրբեջանին զենք եք վաճառում, դուռը շրխկացնում ենք և մենք ձեզ հետ հարաբերությունները խզում ենք, բա հետո՞, բա այդ վակուումը ով է լցնելու, մեզ զենք տալու: Չկան այսօր իդեալական միություններ և իդեալական դաշնակցային հարաբերություններ էլ չկան», ասել է Շարմազանովը:
շարունակությունը՝ կայքում