«Չի կարելի վերածել շոուի». հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ
ՔաղաքականությունԻնչպես հայտնի է` հուլիսի 19-ին Արցախի Ազգային Ժողովի հատուկ նիստում Բակո Սահակյանը վերընտրվել է հանրապետության նախագահի պաշտոնում: Նա երկիրը կղեկավարի անցումային փուլում` մինչեւ 2020 թվականը: Նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցը «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանն էր, ով ստացել էր 4 ձայն, իսկ Սահակյանը` 28 ձայն: Արցախի նախագահի ընտրությունների, հնարավոր զարգացումների եւ «Սասնա ծռեր»-ի դատավարությունների շուրջ «Ժողովուրդը» զրուցել է Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:
-Բակո Սահակյանն արդեն երրորդ անգամ անընդմեջ ընտրվեց Արցախի նախագահ: Կարծես թե այս փաստը չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին: Այս տեսակետին եւ, առհասարակ, նախագահի այսպիսի ընտրությանն ինչպե՞ս եք վերաբերվում:
-Նախ ասեմ, որ մի անգամ էլ Ղարաբաղում, երբ որ պետական պաշտպանության կոմիտե է եղել, ես այն ժամանակ էլ էի պատգամավոր, եւ մենք անցումային փուլի համար այն ժամանակ նախագահ ընտրեցինք: Դրանից հետո համաժողովրդական ընտրություններ եղան: Հիմա քանի որ Սահմանադրություն է փոխվել, եւ անցումային այս փուլը համապատասխանում է երեք տարվա, կարծում եմ, որ դա որեւէ ժողովրդավարության չի խանգարում: Այնպես չէ, որ, ասենք, կծնվեր մի մարդ, ով կցանկանար, որ երեք տարով անցումային փուլում զբաղեցներ այդպիսի պատասխանատու պաշտոն: Նամանավանդ, երբ որ մենք տեսնում ենք պատերազմող երկիր ենք, եւ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ մենք պետք է միասին, մեկ խմբով ՀՀ-ի ողջ ժողովրդի հետ հաղթահարենք մեր առջեւ դրված այդ մեծ մարտահրավերը:
շարունակությունը՝ կայքում