Ձեզ համար հեչ լավ բան չի՞ արել էդ մարդը, այ պաշտոնյաներ
Քաղաքականություն«Հրապարակ»-ը գրում է․
Սովորաբար այսպես է, երբ պաշտոնի ես գնում, շուրջ բոլորդ շռայլ գովասանքներ են հնչում ու ինքդ քեզ հարց ես տալիս՝ արա՜, ես էսքան լավն եմ: Իսկ երբ պաշտոնից ցած ես իջնում, մի դրական խոսք չես լսում, ինքդ քեզ մտածում ես՝ արա՜, ես էսքան վատն եմ:
Հիմա մեր վարչապետն է՝ ու՞ր մնաց նրա շփվող լինելը, բոլորի հետ լեզու գտնելը, ասող-խոսող, գործ անող լինելը...
էդ մարդը մի դրական բան չի՞ արել: Պաշտոնյաներ, այդ մարդը ձեզ համար մի դրական բան չի՞ արել, խոսե՜ք... Մենք գետն ընկած գնում ենք, դու՛ք խոսեք:
Գոնե ում պաշտոն է նվիրել, նրանք մի լավ բան ասեն: Ու տեսեք ֆեյսբուքյան այս փոքրիկ զրույցը ինչքա՜ն պարզ է բնորոշում մեզ, մեր մտածողությունը ու վարչապետի կամ ցանկացած պաշտոնյայի կարևորությունը մեր կյանքում.
Դրանից դաս պիտի քաղի նոր վարչապետը: Վաղն էլ նույն օյինը նրա գլխին է գալու: Պիտի իրենով հիացող, իրեն գովերգող, փառաբանող շրջապատից անմիջապես ազատվի: Արդեն հեռակա «սիրո շշունջներ են լսվում», առաջին հերթին դրանցից պիտի ազատվի: Երբ որ ինքը կարողանա այդ կեղծ սիրո սարդոստայնից դուրս գալ ու շփվել իրականության հետ, նոր կիմանա «ժողովրդի հալը» ու այնպիսի մարդկանց պաշտոնների կնշանակի, որ նրանց վիճակը թեթևացնի: Հեքիաթ եմ պատմում, բայց ձեզանից ո՞վ չի հեքիաթ սիրում: Գուցե մի օր էլ այդ հեքիաթը կյանք դառնա: