Սեքսը երիտասարդ ու բարի է պահում․ ապացուցվել են ամենօրյա սեքսի մի շարք բարերար հատկություններ
LifeԼոնդոնի գիտնականները լայնածավալ հետազոտության արդյունքում ապացուցել են ամենօրյա սեքսի բարերար ազդեցությունը օրգանիզմի ֆիզիկական ու հոգեկան վիճակի վրա։ Պարզվել է, որ ամենօրյա սեքսը անընդհատ նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանն ու ծերության կանխմանը։ Օկսիտոցին հորմոնը, որն արտազատվում է սեռական հարաբերությունների ժամանակ, հատկություն ունի ազդել մկանային բջիջների վերականգնման արագության վրա։ Ադրենալինի հետ միասին, որը սեքսի ընթացքում անմիջականորեն հորդում է արյան մեջ, «սիրո հորմոնը» ուժեղացնում է էներգետիկ տոնուսը, որն անհրաժեշտ է ողջ օրվա համար։ Իսկ դրական զգացողություններ ապրող մարդիկ ակամա երկարաձգում են իրենց կյանքը։
Ամենօրյա սեքսը հատկապես բարերար է անդրադառնում կանացի օրգանիզմի վրա։ Այն ամրացնում է սրտ-անոթային ու իմունային համակարգը։