Նոր հրահանգ է ուղարկվել իշխող ուժի ներկայացուցիչներին
Քաղաքականություն«Լրագրի» զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը
Ինչպե՞ս եք գնահատում պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ դուրս գալ ԵՏՄ-ից։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, նրա առաջարկը միանշանակ չի ընկալվում Ելք խմբակցությաւն կողմից:
Մինչև այս պահը չկա միասնական դիրքորոշում խնդրի հետ կապված:
Իհարկե, ակնհայտ է, որ մենք այժմ ԵՏՄ-ից դուրս չենք գալու։ Եթե ԵՏՄ-ից դուրս գալն այդքան հեշտ լիներ, ապա մենք պարզապես այնտեղ չէինք մտնի։ Սակայն, երբ այդպիսի մտքեր բարձրաձայնվում են քաղաքական վերնախավի ներկայացուցիչների կողմից, նշանակում է իշխանությունը փորձում է որոշակի մեսիջ ուղարկել արտաքին ուժերին, տվյալ դեպքում Ռուսաստանին։ Այս առումով շատ օգտակար է ունենալ «վերահսկելի ընդդիմության» ֆունկցիան իրականացնող քաղաքական գործիչներ. նրանք կարող են արտահայտել այնպիսի մտքեր, որոնք իշխանությունն ինքը վախենում է արտահայտել, բայց միևնույն ժամանակ ցանկանում է, որ ինչ-որ մեկն արտահայտի։ Այս հայտարարության նպատակն է հիշեցնել թե՛ մեր հասարակությանը, թե՛ Ռուսաստանին, որ ԵՏՄ-ին այլընտրանք գոյություն ունի, և, ի վերջո, թեկուզ և ոչ այսօր, բայց մի օր Հայաստանը կարող է դուրս գալ ԵՏՄ-ից։
շարունակությունը՝ կայքում