Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին
ՀասարակությունShamshyan.com / Այսօր, հուլիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Վաղինակ Մադունցը իր վարած Opel Vectra մակնիշի 35 CR 717 համարանիշի ավտոմեքենայով դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բաժանարար երկաթե արգելապատնեշին, այնուհետև ճանապարհի բաժանարար գոտում տեղակայված երկաթե գովազդային վահանակի սյանը և, գլխիվայր շրջվելով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խմբին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում: