Մենք բոլորս սովոր ենք, որ թեթև անփութությունը, ուշ քնելու սովորույթը և կռվարարությունը վատ երևույթներ են: Որքան զարմացան մարդիկ, երբ գիտնականները, վերջին հետազոտությունների հիման վրա, հակառակը ապացուցեցին: Մասնավորապես, այդ վնասակար հակումներից մեկը բացահայտ փաստում է բարձր ինտելեկտի և առաջադեմ մտածողության մասին: EnterTrain-ը ներկայացնում է։
1. Եթե դուք ուշ եք քնում

Վերջերս «Հոգեբանությունն այսօր» ամսագրում հոդված տպագրվեց այն մասին, որ մարդիկ կարող են անտեսել սեփական կենսաբանական ռիթմերը, որոնք հատուկ են նաև կենդանիներին՝ գիշերը քնել, առավոտյան արթնանալ: Մարդը, ի տարբերություն կենդանիների, կարող է ցանկության դեպքում ինքը թելադրել իր օրգանիզմին ռիթմը: Դրա վառ ապացույցը մարդկանց ավանդական երկու տեսակն է՝ բվեր և արտույտներ, և մարդիկ իրենք են ընտրում այդ տեսակը:
2. Արդյո՞ք միշտ է վատ հայհոյելը:

Եվս մեկ հետազոտություն ապացուցում է, որ հայհոյանք գործածող մարդիկ իրականում ավելի լայն բառապաշար ունեն, քան նրանց զուսպ գործընկերները: Հետազոտություններին մասնակցել են 18-22 տարեկան երիտասարդներ, որոնց հանձնարարվել է կարճ ժամանակամիջոցում գրավոր ներկայացնել պատշաճ հասարակության մեջ չընդունված բառերը, այնուհետև նույն ժամանակահատվածում թվարկել այն բոլոր կենդանիների անունները, որ կհիշեն: Արդյունքում ավելի մեծ բառապաշար ցուցաբերել են այն երիտասարդները, որոնք իմացել են նաև հայհոյանքներ:
3. Հետո՞ ինչ, որ տանը թափթփված վիճակ է:

Հոգեբանները պարզել են, որ տանը թափթփված վիճակ ստեղծող մարդիկ ավելի զարգացած են և առաջադեմ, քան մաքրամոլները: Դա էլ հենց ապացույց է ստեղծագործական մտածողության: Հայտնի է, որ միտքը ծնվում է քաոսից: