Հարձակում Հայաստանի դեմ՝ կարևոր հանդիպման ընթացքում․ ինչ անել
ՔաղաքականությունԼրագիր / Պուտին-Ալիեւ հանդիպմանը Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի վրա, պատճառել զգալի վնասներ: Դիպուկահարը թիրախավորել է նաեւ մի պատանու, ով կարողացել է թաքնվել եւ ողջ մնալ:
Ադրբեջանը գրեթե միշտ նման հանդիպումներից առաջ ու նաեւ հանդիպումների ժամանակ դիմում է նման քայլերի: Այդ առումով, Տավուշի բնակավայրերի գնդակոծությունը նորություն չէր: Նորություն չէ նաեւ այն, որ այն ռազմաքաղաքական բլոկը, որին անդամակցում է Հայաստանը, որեւէ կերպ չի արձագանքել:
Ենթադրվում է, որ որեւէ բլոկի դեմ հարձակումը հարձակում է նաեւ մյուս անդամ երկրների դեմ: Բայց այս տրամաբանությունը ՀԱՊԿ դեպքում չի աշխատում, բացի այդ, բլոկին պետք է դիմի տվյալ երկիրը, որը ենթարկվել է ագրեսիայի, իսկ Հայաստանը սովորաբար չի դիմում: Միայն երբեմն Սերժ Սարգսյանը տրտնջում է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները հեռախոսը չեն վերցնում ու իրեն չեն զանգում:
Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին: Իհարկե, եթե դիմի՝ անկասկած մերժում կստանա, եւ ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ անդամ երկրների գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում Ռուսաստանը, Ադրբեջանի դաշնակիցներն են: Խնդիրն այն է, որ այդ մերժումից հետո ՀԱՊԿ-ը պարզապես հիմար վիճակում կհայտնվի, այդ թվում Հայաստանը, թեեւ Հայաստանը վաղուց այդ վիճակում է:
շարունակությունը՝ կայքում