Ծննդկանի մահվան գործով ամբաստանվող բժշկուհին հրաժարվում է հարցուպատասխանից
Հասարակություն«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով այսօր շարունակվեց ամբաստանյալ- բժշկուհի Անի Բաբելյանի հարցաքննությունը:
Նախորդ նիստի ժամանակ՝ հուլիսի 11-ին, դատարանի դահլիճում ամբաստանյալը ցուցմունք տալուց հետո հրաժարվեց հարցուպատասխանից, որից հետո նրա մոտ նկատվեց ինքնազգացողության վատացում, և դատական նիստը հետաձգվեց:
Այսօր ևս նա հրաժարվեց պատասխանել հարցերին՝ բացառությամբ նախագահող դատավորի կողմից հնչեցված մի հարցի, թե որ թվականից է նա աշխատում «Շենգավիթ» ԲԿ-ում: Բաբելյանը տվյալ բժշկական կենտրոնում աշխատում է 2012 թվականից։
Հարցաքննության ավարտից հետո տուժող կողմը դատաքննությունը լրացնող միջնորդությամբ հանդես եկավ՝ ցանկանալով, որ հարցաքննվի փորձաքննության եզրակացության ժամանակ կարծիք հայտնած փորձագետներից մեկը, սակայն միջնորդությունը մերժեց:
Դատարանը հիշեցրեց, որ փաստաթղթերը հետազոտելիս չեն ուսումնասիրվել որոշ ելակետային տվյալները, որոնց հիման վրա նշանակվել է փորձաքննությունը: Պատճառն այն է, որ դրանք օտար լեզվով են՝ հայտնում է «Փաստինֆո»-ն։ Այս փաստաթղթերը չեն հետազոտվել այն պատճառով, որ օտար լեզվով են, ուստիև դատարանը որոշեց հիվանդության պատմությունները թարգմանել տալ, և քանի որ դրանք նաև դժվար ընթեռնելի են թարգմանիչները որոշ բառեր նշել են, որ անհասկանալի են, դատարանը որոշեց այդ թարգմանությունների ժամանակ մասնակից դարձնել բժիշկ -մասնագետների:
Այսպիսով՝ դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվեց: