Հայերեն


Կարապետյանը չէր ուզում վարչապետ դառնալ

Քաղաքականություն

«Չորրորդ իշխանությունը» գրում է․

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 25-ամյակն է։ Հոբելյանական այս տարին շատ պաշտոնյաների համար հիշարժան կդառնա, որովհետեւ հենց այս տոնի առիթով նրանք հրաժեշտ կտան իշխանական զբաղեցրած պաշտոններին։

Ամենախոշոր փոփոխությունը, թերեւս, ՀՀ վարչապետի սպասվելիք փոփոխությունն է, որն այս օրերին անակնկալի է բերել իշխանության տարբեր թեւերի։ Ինչո՞ւ եւ ինչպե՞ս՝ այս հարցերին անդրադառնալու առիթ դեռ կունենանք։ Իսկ այս պահին ակտիվորեն շրջանառության մեջ է դրվել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունը։ Ասում են՝ նա էլ լինելու է ապագա վարչապետը։ Ի դեպ՝ Կարեն Կարապետյանի վարչապետական ամբիցիաների մասին դեռ վաղուց էր խոսվում։ Շշուկները դադարեցին տարիներ առաջ, երբ Կարապետյանը որոշեց հեռանալ հայաստանյան քաղաքական ասպարեզից եւ աշխատել Մոսկվայում։ Ինչպես, տեսնում ենք, քաղաքական «պաուզան» ժամանակավոր էր։ Հիմա նա վերստին վերադառնում է Հայաստանի քաղաքական ասպարեզ։ Ո՞վ է Կարեն Կարապետյանը եւ ի՞նչ միջադեպեր են կապվում նրա անվան հետ՝ փորձենք հիշեցնել։

Սկսենք պաշտոնականից։ Կարեն Կարապետյանը ծնվել է 1963 թվականին Ստեփանակերտում։ 1980-1985 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում։ 1989 թվականին Կարապետյանին շնորհվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում։ 17 գիտական աշխատանքների հեղինակ է։ 1985-1990 թթ. եղել է ՀՀ Պետպլանի հաշվողական կենտրոնի կրտսեր գիտական աշխատող, այնուհետեւ գիտական աշխատող, սեկտորի վարիչ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում։ 1990-1996 թթ. եղել է գիտության եւ մշակույթի գործիչների ասոցիացիայի «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, «Բայթ» ՊՁ փոխտնօրեն, «Հրազդան» բաժնետիրական բանկի նախագահի տեղակալ։ 1996-1998 թթ. եղել է «Հայէներգո» ՊՁ, գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001 թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010 թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ 2010-2011 թթ. եղել է Երեւանի քաղաքապետ, 2011 թվականից «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն է։ 2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ է։

Երեւանի քաղաքպետի պաշտոնում նշանակվելուց կարճ ժամանակ անց Կարապետյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Նա մի տարի էլ չաշխատեց այդ պաշտոնում, իսկ դրանից առաջ վերջինս շուրջ 10 տարի գլխավորում էր «ՀայՌուսգազարդ» ընկերությունը։ 2011թ. դեկտեմբերի 6-ին հայ հասարակությանը հայտնի դարձավ, որ Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականից անմիջապես հետո նշանակվել է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` Գազպրոմբանկի առաջին փոխնախագահի պաշտոնում։ 2003 թվականից սկսած Գազպրոմբանկը ընդգրկվում է ռուսաստանյան խոշորագույն բանկերի եռյակում` ըստ հիմնական ֆինանսական ցուցանիշների։ Հայաստանում աշխատում է Գազպրոմբանկի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունը` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն։

Կարեն Կարապետյանը քաղաքապետ էր դեռեւս, երբ հայտնի դարձավ, որ նա Հրազդանի կիրճում շքեղ ռեստորանային համալիր է կառուցում։ Խոսքը այսօր արդեն հայտնի «Ֆլորենս» ռեստորանի մասին է։ «Այո՛, այդ կառույցի հետ ես առնչություն ունեմ։ Հրազդանի կիրճում մենք մի խումբ ընկերներով կառուցել ենք ռեստորանային համալիր։ Ընդ որում, այդ ընկերներիս մի մասը արտասահմանից է։ Վստահ եմ, որ լավ բան ենք կառուցել , ու մեր արածի համար չեմ ամաչում։ Ցանկանում եմ, որ ուրիշները եւս իրենց ընկերներին հրավիրեն ներդրումներ անելու Հայաստանում։ Իսկ ինչ վերաբերում է իմ միջոցներին, որոնք ուղղվել են այդ համալիրի կառուցմանը, ես դրանց օրինականության բոլոր ապացույցներն ունեմ։ Թող որեւէ մեկը չկասկածի», ժամանակին հայտարարել էր Կարեն Կարապետյանը։ Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Կարապետյանն այդ շքեղ ռեստորանը կառուցում է ի պատիվ դստեր. այն բացվեց նրա դստեր հարսանիքին։ Ի դեպ՝ անունը պատահական ընտրված չէր։ Կարապետյանն իր մերձավոր շրջապատում, ապա նաեւ պաշտոնապես հայտարարել էր, թե իր սիրած քաղաքը Ֆլորենցիան է, բացի այդ էլ Կարապետյանի մոր անունը՝ Ֆլորա է։ Քաղաքական շրջանակներում չէին կողմնորոշվում, թե այդ երկու «գործոններից» որ մեկով է պայմանավորված ռեստորանի անունը։

Ռեստորանի շինարարության աշխատանքներին զուգահեռ՝ Կարապետյանը սկսեց Երեւանը մաքրել փողոցային առեւտրից։ Կարապետյանի պաշտոնավարման ամիսներն իսկական «կոշմար» էին խոցելի խավերի համար (հենց այդ խավերի ներկայացուցիչներն էին զբաղված փողոցային առեւտրով)։ Նախ ապամոնտաժվեցին Երեւան քաղաքում գործող փոքրիկ կրպակները։ Հերթը հասավ Գնունու շուկային, որն ուղեկցվեց խայտառակ տեսարաններով։ Ոստիկանական ծեծ, վիրավորներ, ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված 100 քաղաքացիներ. դիմադրությունը կատաղի էր, բայց Կարապետյանը շարունակում էր «դրայվով» աշխատել։ «Դրայվով աշխատելու եմ». քաղաքապետ նշանակվելուց հետո հայտարարել էր Կարապետյանը ու հենց այդպես էլ արեց։ «Դրայվի հերթի» մեջ էին նաեւ Վերնիսաժի առեւտրականները։ Այստեղ էլ սկսվեց լուրջ դիմադրություն, եւ մի տեւական ժամանակ մամուլը ողողված էր քաղաքացի-քաղաքապետարան կռիվների լուսաբանմամբ։ Հետո Կարապետյանը որոշեց մետրոյի ուղեվարձը թանկացնել 100 տոկոսով։

«2011թ. 1-ին եռամսյակում մետրոպոլիտենով մեկ ուղեւորի փոխադրման ծախսը կազմել է 160 դրամ, այսինքն` պետության կողմից մեկ ուղեւորի հաշվով հատկացվող սուբսիդիայի հաշվարկային չափը հասել է 110 դրամի, ինչը գործող սակագնից ավելի է 2,2 անգամ։ Վերը նշված 160 դրամը մեկ ուղեւորի փոխադրման համար փաստացի կատարված ծախսն է, որը, սակայն, չի արտահայտում ինքնարժեքի հաշվարկային իրական մեծությունը։ ՀՀ-ն մետրոյի վերականգնման եւ անվտանգության կապիտալ ծախսերը հոգալու համար ստիպված է եղել եվրոպական բանկերից վերցնել 10 մլն եվրո վարկ (5 մլն եվրո ստացվել է դրամաշնորհի ձեւով)։ Վարկային միջոցների մարման աղբյուր բանկերի կողմից սահմանվել է տոմսերի վաճառքից ստացվող եկամուտների ավելացումը՝ ի հաշիվ սակագնի բարձրացման». ասված էր քաղաքապետարանի որոշման մեջ։ Երկար տուրուդմփոցներից հետո մետրոյի ուղեվարձը դարձավ 100 դրամ։ Հետո Կարեն Կարապետյանը որոշեց նարնջագույնով ներկել Երեւանի հին քարե շենքերը։ Սրա արդյունքում էլ ճարտարապետները աղմուկ-աղաղակ բարձրացրին։

Կարապետյանը երեւանցիների հիշողության մեջ է՝ որպես առաջին հայ պաշտոնյա, որը գրանցվեց Facebook սոցիալական ցանցում։ Նրա այս հարթակը դարձել էր քննարկումների, սուր բանավեճերի ու առաջարկների հարթակ։ Օպերատիվ էր աշխատում Կարապետյանը Facebook-ում։ Կարճ ժամանակում նրա էջը դարձավ ամենալայքվածներից մեկը։ Այն ժամանակ ֆեյքերի ինստիտոտը Հայաստանում կայացած չէր, եւ 21 հազարը լուրջ թիվ էր համարվում։ Բոլորն իրական մարդիկ էին, ու բոլորի հարցերին անխտիր պատասխան էր տրվում։

Անցան տարիներ։ «Ընդհանրապես տեղյակ չեմ», 2013 թվականին Սերժ Սարգսյանի երդման արարողությանը ներկա նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսպես էր արձագանքել լրագրողների այն հարցին, թե արդյոք վարչապետ դառնալու ակնկալիք ունի՞։ Կարապետյանը նաեւ հավելել էր, թե նման առաջարկի դեպքում անգամ ինքը կհրաժարվի զբաղեցնել կառավարության ղեկավարի աթոռը, քանի որ մտադրություն չունի վերադառնալ Հայաստան եւ որեւէ պաշտոն զբաղեցնել։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված