Սաակաշվիլիին զրկեցին Ուկրաինայի քաղաքացիությունից
ԱշխարհՈւկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը հաստատել է տեղեկությունը Միխեիլ Սաակաշվիլիին երկրի քաղաքացիությունից զրկելու մասին։ Նա հանդիսանում է Վրաստանի նախկին նախագահն ու Օդեսայի մարզի նախկին նահանգապետը։ Այս մասին հայտնում է ТСН-ը։
Պատճառն այն է, որ Սաակաշվիլին դիմումի մեջ նշել է կեղծ տվյալներ, թե ինչպիսիք՝ չի հստակեցվում։
Ավելի վաղ Արմատական կուսակցությունից պատգամավոր Իգոր Մոսիյչուկը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սաակաշվիլիին զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից։