Թրամփն արգելել է տրանսսեքսուալներին ծառայել զինված ուժերում
ԱշխարհԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել ամերիկյան զինված ուժերում։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Մեր զինված ուժերը պետք է կենտրոնանան համոզիչ և ջախջախիչ հաղթանակների վրա։ Չի կարելի ստիպել նրանց վիթխարի գումարներ ծախսել տրանսգենդերների բուժսպասարկման վրա և հանդուրժել նրանց պատճառով առաջացող անկայունությունը»,-պարզաբանել է Թրամփը։