ԵՏՄ-ից դուրս գալու «ռիսկերը» եւ ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
ՔաղաքականությունԼրագիր / Ելք խմբակցությունը դեռ չի որոշել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնելու ժամկետները: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասել է խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության սխալ լինելու հարցում խմբակցությունում բոլորը միակարծիք են, սակայն խնդիրն այն է, որ թե որ պահին պետք է նախաձեռնվի դուրս գալու ընթացակարգը «ռիսկերից խուսափելու համար»:
Ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել ԵՏՄ-ից դուրս գալը, եթե ԵՏՄ մասին պայմանագրի 118-րդ կետում հստակ նշված է միությունից կամավոր դուրս գալու ընթացակարգը: Դրանում նշված է, որ երկիրը 12 ամսվա ընթացքում կարող է դուրս գալ միությունից, եթե կատարի իր ֆինանսական պարտավորությունները:
Ի՞նչ ռիսկերի մասին է խոսում Լենա Նազարյանը: Հասկանալի է, որ ոչ ֆինանսական: Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, օրինակ, պնդում է, որ առանց ԵՏՄ-ին անդամակցության գազի այլ գներ կունենայինք: Չնայած սա շատ կասկածելի պնդում է, քանի որ գազի գինն օրինակ սպառողի համար գրեթե չի փոխվել:
շարունակությունը՝ կայքում