Յուլյա Տիմոշենկոն խստորեն քննադատել է Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու քայլը
ԱշխարհՄիխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելն այդ երկիրը ևս մեկ քայլով մոտեցնում է բռնապետության: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն:
«Միխեիլ Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից զրկելը ևս մեկ քայլ էր բռնապետության հաստատման ուղղությամբ»,- ֆեսյբուքյան իր էջում գրել է Տիմոշենկոն:
Ավելի վաղ հաղորդել էին, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանագրով Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից: