Ինչպիսին է այսօր ՛՛Մեր Բակը՛՛ ֆիլմի Դոդոն
ՀասարակությունԾնվել է 1966թ. հուլիսի 26-ին, Երևանում: Նկարիչ, ռեժիսոր Ռաֆայել Բաբայանի որդին է: 1988թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը: 1987-93թթ աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մոտ 10 դեր: Ֆրանսիայի Նանտ քաղաքի փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ինտելեկտ» մրցանակի: 1988թ., Էդուարդ Հակոբյանի հետ համատեղ, կազմակերպել է Հայաստանում առաջին սյուրռեալիստական ցուցահանդեսը: 1989թ. եղել է «Засеченное время ПСФ» ֆիլմի համառեժիսորը, սցենարիստն ու երաժշտության հեղինակը, 1993-95թթ` ռուսական «ОРТ» հեռուստաալիքի «Կաբարե` բոլոր աստղերը» հաղորդման համառեժիսորն ու հաղորդավարը, 1993-96թթ` ռուսական «ВГТРК» հեռուստաալիքի «Իվանով, Պետրով, Սիդորով», «2/2» հեռուստաալիքի «Дипломатический курьер» հաղորդումների ռեժիսորը: Մոսկվայում բեմադրել է «Պիգմալիոն» ներկայացումը: Եղել է մոսկովյան «Պոլե չուդես» թերթի և «Ինտերկոնտ» ամսագրի կրեատիվ մենեջերը:


