Սաակաշվիլիին փուռը տվեցին
ԱշխարհԱռաջին / Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին: «Սաակաշվիլիին վերաբերող նյութերը տրամադրվել են Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից, մշակվել են Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության կողմից և ուղղվել են Ուկրաինայի նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձնաժողովին: Դրանք սահմանված կարգով քննարկվել են հանձնաժողովի նիստում»,- ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Սաակաշվիլին հանդես է եկել պատասխան տեսագրությամբ: «Ես սովորական ուկրաինացի եմ: Այժմ իշխանությունները ինձ հետ վարվում են այնպես, ինչպես վարվում են սովորական քաղաքացիների հետ՝ անտեսելով նրանց իրավունքները: Ես ապրում եմ Ուկրաինայում ավելի քան 3 տարի, մասնակցել եմ երեք հեղափոխությունների: Ես մի քաղաքացիություն ունեմ՝ ուկրաինական, և ես չեմ զրկվելու դրանից: Այլ տեղ չեմ պատրաստվում մնալ և չեմ փոխելու կարգավիճակս: Ես պայքարելու եմ իմ օրինական իրավունքի համար»:
2004-2013 թվականներին Վրաստանի նախագահ Սաակաշվիլին տեղափոխվել էր Ուկրաինա: 2015-ի դեկտեմբերին նա հրաժարվել էր Վրաստանի քաղաքացիությունից և Ուկրաինայի անձնագիր էր ստացել: Նա նշանակվել էր Ուկրաինայի նախագահի խորհրդական, ապա՝ Օդեսայի նահանգապետ: 2016-ի նոյեմբերին հրաժարական տալով նահանգապետի պաշտոնից՝ Սաակաշվիլին անցել էր ընդդիմադիր գործունեության:
շարունակությունը՝ կայքում