Հայերեն


«Mелочь, но приятно»

Քաղաքականություն

Երեկ լրատվական դաշտում երկու լուր հայտնվեց. մեկը` լավ, մյուսը` վատ։ Լավն այն էր, որ Հովիկ Աբրահամյանը կարծես թե հրաժարական է տալիս, իսկ վատն այն էր, որ հնարավոր է` նրա փոխարեն վարչապետ նշանակվի Կարեն Կարապետյանը (նույն ինքը` Գազի Կարենը, Ֆլորանսի Կարենը, Դրայվ Կարենը, եւ այսպես շարունակ)։ Եվ որպես բոնուս` լրատվամիջոցները ներկայացնում էին ամենահաճելի պահը. ամենայն հավանականությամբ` Էդուարդ Նալբանդյանը վերջապես հրաժեշտ կտա արտգործնախարարի պաշտոնին։


Իրականությանը համապատասխանում են այս տեղեկությունները, թե ոչ` էական չէ, եւ ահա թե ինչու։ Երեկ բնականաբար, ով չէր ալարում` վերլուծում էր կառավարության հնարավոր հրաժարականի պատճառները, եւ հիմնական գաղափարն այն էր, որ Սերժ Սարգսյանն ասպարեզից հեռացնում է իր պոտենցիալ հակառակորդին, ընտրություններից առաջ փորձում է դուր գալ ժողովրդին եւ այլն։ Այսինքն` ինչ պատճառ ասես քննարկվում էր, բացի երկրի տնտեսական վիճակից։ Հետաքրքիր է` աշխարհում կգտնվի՞ մեկ այլ երկիր, որտեղ բոլորը քննարկեն կառավարության հրաժարականի հարցը, բայց դա որեւէ կերպ չկապեն տնտեսության վիճակի հետ։ Իսկ Հայաստանում հենց դա է տեղի ունենում։ Ու պատճառն էլ հասկանալի է. կառավարությունն ի՞նչ կապ ունի տնտեսության աղետալի վիճակի հետ։ Մարդիկ են` իրենց համար գնում գործի-գալիս են, բյուջեից բան-ման են թռցնում, իրենց բիզնեսներն են զարգացնում, ու եթե սրանց փոխարեն ուրիշները նշանակվեն` ճիշտ նույն գործով են զբաղվելու։ Այլ կերպ ասած` տնտեսության վիճակի վրա կառավարության փոփոխությունը որեւէ ազդեցություն չի ունենալու։ Ոչ լավ, ոչ վատ։

Թե ինչու` կարծում ենք, հասկանալի է։ Որո՞նք են, ի վերջո, Հայաստանի տնտեսական աղետալի վիճակի հիմնական պատճառները։ Շրջափակումը, ստվերային տնտեսությունը, համատարած կոռուպցիան, մենաշնորհները, հարկային տեռորը, վասալական կախվածությունը ռուսական էներգակիրներից ու դրանց աստղաբաշխական գները եւ այլն։ Ու եթե հերթով ուսումնասիրենք այս բոլոր պատճառները` ակնհայտ կդառնա, որ դրանք բոլորը նախագահի պատասխանատվության տիրույթում են։ Օրինակ` շրջափակման պատճառները ոչ թե տնտեսական են, այլ քաղաքական, իսկ քաղաքական հարցերի պատասխանատուն նախագահն է։ Ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան նույնպես ակնհայտ քաղաքական երանգավորում ունեն։ Օրինակ` պատկերացնո՞ւմ եք, որ Հայաստանում որեւէ մեկը կարող է խոշոր բիզնես ունենալ եւ դրա մի մասը թաքցնել ստվերում` Սերժ Սարգսյանի հետ վատ հարաբերություններ ունենալով կամ ընդհանրապես որեւէ հարաբերություն չունենալով։ Բացառվա՛ծ է այդպիսի բան։ Կամ` ո՞վ կարող է շատից-քչից զգալի մասշտաբներով կոռումպացվել առանց նույն Սերժ Սարգսյանի գիտության։ Ո՞վ կարող է առանց նրա «դաբրոյի» մենաշնորհ ունենալ որեւէ ոլորտում։ Եվ վերջապես` ո՞վ «մի գիշերվա մեջ» Հայաստանը մտցրեց ԵԱՏՄ, ո՞վ է մեղավոր, որ ռուսական էներգետիկ ընկերություններն աջուձախ ասպատակում են երկիրը, եւ գազն ու էլեկտրաէներգիան էլ ահավոր թանկ են։ Համենայն դեպս` հաստատ ո՛չ էներգետիկայի նախարարը (այդ տրամաչափի պաշտոնյաները գուցեեւ կարողացել են արանքում մի քանի միլիոն կճմտել, բայց հաստատ` ոչ ավելի)։

Մի խոսքով` իրավիճակը մոտավորապես այսպիսին է. Սերժ Սարգսյանն իր ստեղծած (ավելի ճիշտ` Քոչարյանի ստեղծած ու իր կատարելագործած) համակարգով տնտեսության զարգացման համար անտանելի պայմաններ է ապահովում ու ժամանակ առ ժամանակ մուննաթ գալիս կառավարության վրա, որ չեն կարողանում այդ պայմաններում գոնե նվազագույն ինչ-որ բաներ ապահովել։ Ընդ որում` կառավարություն փոխելը զուտ քարոզչական քայլ է։ Ով` ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ քանի դեռ իշխանական բուրգի գագաթում ինքն է` կառավարությունն ինչքան էլ փոխվի, երկրում ոչինչ չի փոխվելու։ Իսկ ահա քարոզչության տեսանկյունից` լավ է։ Իբր` «ժողովուրդ, տեսեք, որ մենակ դուք չեք դժգոհ, ես էլ եմ դժգոհ, ու մեկ-մեկ էլ գլխներին բամփում եմ»։

Համաձայնվեք` անիմաստ, բայց հաճելի գործընթաց է։ Ինչպես խեղդվող հրեայի մասին անեկդոտում է ասվում` «мелочь, но приятно»։

«Չորրորդ իշխանություն»

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված