Հայերեն

ԱՄՆ դեսպանը զգուշացնում է

Տնտեսություն

Օրերս կոնգրեսական Բրեդ Շերմանը, անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացմանը, հայտարարել էր, որ Հայ-ամերիկյան տնտեսական գործընկերության զարգացման համար կարևոր դեր ունի նաև երկու պետությունների միջև կրկնակի հարկումից խուսափելու պայմանագրի մշակումն ու ստորագրումը: Նա նաև կոչ էր արել պետքարտուղարության ներկայացուցիչներին հորդորել ԱՄՆ ֆինանսների նախարարությանը առաջնահերթության կարգով մշակել Հայաստանի հետ հարկային պայմանագիրը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջոն Հեֆերնն էլ նշել էր. «Մենք ցանկանում ենք օգնության տրամադրման վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները զարգացնել՝ հասնելով առևտրային համագործակցության վրա հիմնված հարաբերությունների»:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառող պայմանագիր ստորագրելու անհրաժեշտություն չկա։ «Ես պետք է ասեմ, որ դեսպանատանն ու Վաշինգտոնում մեր գնահատականների հիման վրա այս պահին նման համաձայնագիր ստորագրելու որևէ անհրաժեշտություն չկա»,- ասել է դեսպանը:

Ինչո՞վ է պայմանավորված դեսպանի և պետքարտուղարության դիրքորոշումների տարբերությունը: «Առաջին լրատվական»-ը թեմայի շրջանակում զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանի հետ:

– Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս կբացատրեք այս երկու՝ իրար հակասող հայտարարությունները: Ինչո՞ւ են դեսպանի և պետքարտուղարության դիրքորոշումները տարբեր:

– Իրականում կապ կա պետքարտուղարության և դեսպանի միջև: Վերջին ամիսներին պետքարտուղարությունից բազմաթիվ այցելություններ են եղել, հատկապես տնտեսական հարցերով թե՛ վերլուծաբաններ, թե՛ նաև անկախ հետազոտողներ, ովքեր հանդիպել են Հայաստանում թե՛ պաշտոնական շրջանակների և թե՛ փորձագիտական շրջանակների հետ: Խնդիրն այն է, որ 2014 թվականի մայիսին ստորագրվեց Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը, որը նախատեսում էր Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի խորացում: Ինչպես պետքարտուղարությունը և նաև Թրամփի վարչակազմը ազդարարեց՝ հումանիտար օգնության փոխարեն գործընկերություն: Ընդ որում՝ եկեք ուշադրություն դարձնենք, որ համաձայնագիրը ստորագրվեց մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանն անդամակցում էր ԵԱՏՄ-ին: Սա ինչո՞ւ է կարևոր. որովհետև մի կողմից՝ ԱՄՆ-ը դրանով ցույց տվեց, որ ըստ էության Հայաստանը չի հանձնում Ռուսաստանին, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունները իրենց շահագրգռությունը ցույց տվեցին, որ ուզում են Հայաստանի տնտեսական անկախությունն ապահովել տնտեսության դիվերսիֆիկացման միջոցով: Եվ ակնհայտորեն այդ համաձայնագիրը ցույց է տալիս, որ անկախ նրանից, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այնուամենայնիվ, տնտեսական դաշտում համագործակցության հնարավորություններ թե՛ Երևանն է տեսնում, թե՛ Վաշինգտոնը: Բայց դրանից հետո տեղի ունեցավ Հայ-ամերիկյան առևտրատնտեսային խորհրդի անդրանիկ նիստը, որի օրակարգում դրվեց երկկողմ առևտրի և դրա զագացմանը խոչընդոտող գործոնների խնդիրը: Դա և՛ մաքսային ոլորտին էր վերաբերում, և՛ ընդհանուր շուկայի մրցակցությանը, հավասար պայմանների ստեղծմանը: Հիշում եք 2016-ի սեպտեմբերին ԱՄՆ դեսպանի աղմկահարույց հարցազրույցը: Խնդիրն այն է, որ որքան էլ չխոստովանենք, գնալով հայ-ամերիկյան հարաբերություններում դժգոհությունները շատանում էին, որովհետև մի կողմից՝ Հայաստանի իշխանությունները պարտավորություններ էին ստանձնել, որ կապահովեն հավասար մրցակցություն ոչ միայն ռուսական, այլև բոլոր ընկերությունների համար, ինչը կհաղթահարի նաև կոռուպցիան: Բայց անցյալ տարեվերջից ակնհայտորեն ՀՀ կառավարությունը հրաժարվում էր պահանջները կատարել, իսկ նախորդ կառավարությունն ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի է վերածվել, նկատի ունեմ՝ կոռուպցիոն խորհուրդը, իսկ այս կառավարությունը նույնպես կոռուպցիայի դեմ պայքարի բարձր մակարդակի հանձնարարություններ տվեց, դեսպանը պարբերաբար հանդիպում էր վարչապետի հետ, քննարկումներ էին անում, բայց դրանից հետո որևէ շոշափելի առաջընթաց նկատելի չէ: Եվ ակնհայտորեն դեսպանի հայտարարությունը, որ այս պահին անհրաժեշտություն չկա այս համաձայնագիրը ստորագրելու, պատճառը թաքնված է դրա մեջ: Ոչ թե պետքարտուղարությունը և դեսպանը հակասություններ ունեն, այլ այն, որ դեսպանը, որպես տեղում Վաշինգտոնի ներկայացուցիչ, ակնհայտորեն շատ քայլեր պետք է անի, որ այդ խնդիրները լուծվեն:

շարունակությունը՝ կայքում 

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված