Հայերեն


Առաջին պլան են մղվում մակդիրները` ազգասեր, ոչ ազգասեր, ժողովրդի մատից փուշ հանող կամ մտցնող

Հասարակություն

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է.

Երբ 1996 թվականին Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի ճնշմամբ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկադրեց վարչապետ Հրանտ Բագրատյանին հրաժարական տալ, ընդդիմադիրներն ասացին. «Վարչապետի կամ կառավարության հրաժարականով ոչ մի հարց չի լուծվի, երկրում ստեղծված օրհասական վիճակի համար պատասխանատու է նախագահը: Այ, եթե նա՛ հրաժարական տա, մեր բոլոր խնդիրները կլուծվեն»: Դրանից մոտ մեկուկես տարի անց Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բայց ասել, որ այդպիսով որեւէ կարեւոր պետական խնդիր լուծվել է, մեծ չափազանցություն կլիներ` խնդիրները, կարծում եմ, խորացել են: Բայց ընդդիմության արձագանքը կառավարության փոփոխությանը ստանդարտ է, այն չի փոխվում արդեն առնվազն 20 տարի: Ճշմարտության հատիկ այստեղ, իհարկե, կա` վարչապետը, որքան էլ օժտված լինի զանազան անձնական բարեմասնություններով, չի կարող փոխել իրավիճակը: Ողջ ճշմարտությունը, սակայն, այն է, որ մի կողմից՝ մենք արդարացիորեն որեւէ ակնկալիք չունենալով վարչապետի կամ նախարարների փոփոխությունից՝ կարծում ենք, որ այս երկրում ամեն ինչ կախված է նախագահից, եւ բավարար է գա «ազգասեր» մեկը, եւ նա կհանձնարարի բոլոր պաշտոնյաներին չգողանալ, բոլոր գործարարներին` հարկեր մուծել, ադրբեջանցիներին` չկրակել, ռուսներին` մեզ հարգել եւ այլն, որից հետո «ժողովուրդը» կապրի գոհ եւ երջանիկ: Նման «սպասումներով» ապրելն ու մշտապես հիասթափվելն ունի մեկ այլընտրանք` պահանջել սկզբից ինքդ քեզնից, այնուհետեւ քո մտերիմներից, իսկ հետո նաեւ պետական պաշտոնյաներից` ընդհուպ մինչեւ նախարարները, վարչապետը եւ նախագահը` համապատասխանել բարոյական եւ պետական որոշակի չափանիշներին: Եթե ես դրանց մեջ չեմ տեղավորվում, եթե ես ինքս համեստ չեմ, շահամոլ եմ, խաբեբա եմ, ապա իրավունք չունեմ նույնը պահանջելու ուրիշներից, մասնավորապես, իշխանավորներից` զուտ այն պատճառով, որ ես «ժողովուրդ» եմ, իսկ նրանք «շեֆեր» են: Թե չէ՝ ստացվում է` «սրանք գողանում են, թողեք` մենք էլ գողանանք»: Այլ հարց է, թե ինչ ենք մենք հասկանում «բարոյական եւ պետական չափանիշներ» ասելով: Այդ «պարամետրերը» մեզ համար մինչեւ վերջ հստակ չեն: Այդ չափանիշների մեջ մտնո՞ւմ են, օրինակ, «Գազպրոմի» հետ կապված բիզնեսները: Ես իսկապես չգիտեմ այդ հարցերի պատասխանը. արդո՞ք այստեղ շահերի բախում չի առաջանում: Արդյո՞ք այլ երկրի պետական, «համակարգաստեղծ» բիզնեսի եւ, հետեւաբար, պետական շահերի հետ փոխկապակցված լինելը չի խանգարում կատարել վարչապետի պարտականությունները: Չափանիշները, մի խոսքով, անորոշ են: Այս պարագայում առաջին պլան են մղվում մակդիրները` ազգասեր, ոչ ազգասեր, ժողովրդի մատից փուշ հանող կամ մտցնող: Նման աշխարհընկալմամբ մենք հեռու չենք գնա:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված