Հանցագործները տեսագրել են բանտից փախուստը / տեսանյութ
ԱշխարհՕրանջ Քաունթիի բանտից փախուստի դիմած երեք հանցագործները տեսագրել են իրենց փախուստը, գրում է Meduza-ն։
2016 թվականի հունվարի 22-ին վաղ առավոտյան Քալիֆորնիայի Օրանջ Քաունթի բանտից 3 դատապարտյալներ փախուստի են դիմել։ 20-ամյա Ջոնաթան Թյուն սպանության գործով իր դատավարությանն էր սպասում, 37-ամյա Հոսեյն Նայերին երկու տարի է դատապարտված էր՝ հատուկ դաժանությամբ սպանության փորձի համար, իսկ 43-ամյա Բաք Դուոնգը կալանքի տակ էր գտնվում սպանության փորձի կասկածանքով։
Փախստականներից ամենավտանգավորը Նայներին էր։ Նա դատապարտվել է տղամարդուն առեւանգելու, գազի այրիչով կտտանքների ենթարկելու, ապա սեռական օրգանները կտրելու համար, ինչից հետո նա զոհին միայնակ լքել է անապատում։ Տղամարդը ողջ է մնացել, եւ Նայներիին հաջողվել է կալանավորել։
Փախուստից հետո հանցագործները ֆուրգոն եւ տաքսի են գողացել՝ վարորդին պատանդ վերցնելով։ Հունվարի 29-ին Բաք Դուոնգը պատանդի հետ միասին հանձնվել է ոստիկանությանը, իսկ Նայներիին եւ Թյուին հաջորդ օրը հայտնաբերել են Սան Ֆրանցիսկոյում։
2017 թվականի հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ հանցագործներն իրենց փախուստի ամբողջ «գործընթացը» տեսագրել են։
Լուրեր Հայաստանից - NEWS.am