Պաշտոնյայի սպանության գործով կասկածվում են ընտանիքի անդամնե՞րը
ԱմենաընթերցվածHraparak.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ կասկածվում են ընտանիքի անդամները: Սպանության դրդապատճառը, նախնական տեղեկություններով, անհաշտ հարաբերություններն են:
Մեր հարցմանն ի պատասխան քննչական կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշեցին, որ շուտով հաղորդագրություն կտարածեն: Արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ սպանության մեջ կասկածվում են ընտանիքի անդամները, մեզ պատասխանեցին, որ նման տեղեկություններ այս պահին չեն կարող տրամադրել: