Առաջին ծիծեռնակները. ամեն ինչ դեռ առջեւում է
ՔաղաքականությունԼրագիր / Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության կանոնները, ըստ որոնց՝ ԵՏՄ տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք, այսինքն՝ միրգն ու բանջարեղենը։
Հայ-վրացական սահմանային Բագրատաշենի բնակիչները ակցիաներ են արել, փակել ճանապարհը, պահանջելով չեղարկել նոր կարգը: Նրանց հիմնական, գրեթե միակ եկամուտը սահմանային առեւտուրն է, երբ Վրաստանից օրական 50 կգ «բուսասանիտարական արտադրանք» էին ներմուծում, վաճառում ու դրանով էլ ապրում: ԵՏՄ պահանջով նրանք հիմա պարտավոր են 5 կգ-ից ավել ապրանքը մաքսազերծել:
Բագրատաշենցիներն ասում են, որ սովորել են այդ կյանքին, ուրիշ բանով չեն կարող զբաղվել:
Հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նորմը առաջին ծիծեռնակն է: Հայաստանը ԵՏՄ-է մտել որոշակի «արտոնություններով», որոնց ժամկետը լրանում է, եւ աստիճանաբար ուժի մեջ են մտնելու ԵՏՄ մյուս նորմերը: Մինչ ՀՀ իշխանություն կոչվածը ասում է, թե ԵՏՄ-ն օգուտ է, 2020-ից ուժի մեջ են մտնելու նոր սահմանափակումներ:
շարունակությունը՝ կայքում