Ինչու է մեջտեղ բերվել Սերժ Սարգսյանի անփոխարինելիության թեզը
Բաց մի թողեքԼրագիր / Տեւական ժամանակ է քաղաքական շրջանակներում, որոշ ԶԼՄ-ներում քարոզվում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության, այլընտրանքի բացակայության գաղափարը: Որպես հիմնավորում է բերվում նրա երկարատեւ պաշտոնավարումը տարբեր պաշտոններում, փորձը, քաղաքական դաշտում «հեղինակավոր» գործիչների բացակայությունը եւ այլն:
Հնարավոր է պատճառն այն է, որ հիմա իշխանության անցման շրջանն է, պատրաստվում է ներհամակարգային նոր «պայմանագիրը», տարբեր խմբավորումների միջեւ պայքար է գնում առաջիկա իշխանական ստատուս-քվոյում խցկվելու համար: Նկատելի է որոշակի անորոշություն՝ պայմանավորված Սերժ Սարգսյանի լռությամբ, ով չի բացահայտում իր հետագա ծրագրերը:
Դա հասկանալի է, նկատի առնելով իշխող համակարգի բնույթը: Համակարգը «ատամները սրած» սպասում է Սարգսյանի որոշմանը, ինչը կարող է անկանխատեսելի իրավիճակներ առաջացնել իշխանական համակարգում:
շարունակությունը՝ կայքում