Հարված Ռուսաստանին
ԱշխարհԱՄՆ Սենատը ընդունել է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին օրենքը։
Օրինագծին աջակցել են 100 սենատորներից 98-ը, 2-ը դեմ են հանդես եկել։
Ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել էր պատժամիջոցային փաստաթուղթը ձայների ճնշող մեծամասնությամբ։
Օրենքը կուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը, ով ունի դրա վրա վետո դնելու իրավունք։ Վետոյի հաղթահարման համար Կոնգրեսին անհրաժեշտ է յուրաքանչյուր պալատում ձայների 2/3-ը, ինչը, դատելով քվեարկությունների արդյունքներից, միանգամայն հնարավոր է։